Բավ է պառակտվել
21-03-2015 10:27

Քարաթափում` Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող ավտոճանապարհին

Այսօր ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, այս պահին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են քարաթափման հետևանքների վերացման, ճանապարհի մաքրման աշխատանքներ: