Բավ է պառակտվել
06-03-2015 12:43

ՀՀ Գորիս-Տաթև ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

Այսօր՝ մարտի 6-ին, 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի հանրապետական նշանակության Գորիս-Տաթև ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին քարաթափում է տեղի ունեցել, որի հետևանքով երթևեկությունը միակողմանի է դարձել: Ինչպես հայտնել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից, ներկայումս ճանապարհաշինարարները կատարում են քարերից ճանապարհի մաքրման և երթևեկության վերականգման աշխատանքներ: Կտրվեն լրացուցիչ տեղեկություններ: