Բավ է պառակտվել
17-04-2014 20:08

ԿամԱզի հայազգի վարորդը խախտել է մի շարք կանոններ. նա ընդունում է իր մեղքը

ԿամԱզի հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը , ով մեղադրվում է Պոդոլսկի մոտ երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթարի մեջ,Մոսկվայի Տրոիցկի դատարանում ընդունել է իր մեղքը:

Հարությունյանը հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը: Նա ռուսերեն ՛՛այո՛՛ եւ ՛՛ոչ՛՛ է ասել` ի պատասխան դատավորի` մեղադրական կետերն ընդունելու վերաբերյալ հարցերի: Մեղադրյալն անգամ հրաժարվել է մեղադրական եզրակացության ողջ թարգմանությունը լսել, հայտնում է Ինտերֆաքսը:

Հարությունյանը մեղադրվում է նրանում, որ նախօրոք իմանալով արգելակման համակարգի անսարքության մասին, որի պատճառով տվյալ տրանսպորտային միջոցի անվտանգ շահագործումը հնարավոր չի եղել, խաչմերուկում ճանապարհային երթեւեկության կանոն է խախտել: Դատախազության կարծիքով, մեղադրյալը չի ստուգել եւ չի ապահովել տրանսպորտային միջոցի տեխնիկական անվտանգությունը, ապա նաեւ ավտոմեքենան թույլատրելի կշիռը գերազանցող կոպիճի չափաքանակով է բեռնել, իսկ երկրորդական ճանապարհի ելքին` երթեւեկության մի քանի կանոն խախտել: Մասնավորապես, Հարությունյանը չի զիջել ճանապարհը առաջնահերթություն ունեցող տրանսպորտային միջոցին եւ հակընթաց երթեւեկության գոտի ելնելով` բախվել է ավտոբուսի հետ: Մինչ այդ Հարությունյանի կողմից իրականացված շրջադարձի արդյունքում ԿԱՄԱԶ-ը կտրուկ թեքվել է`կորցնելով ձախ անվադողերի շփումը մակերեւույթի հետ, ինչի արդյունքում թափքին բեռնված կոպիճը թափվել է ավտոբուսի ուղեւորների վրա: Փաստաթղթերի ստուգման ժամանակ, Հարությունյանը մայրաքաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակցին ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Ըստ էության, նա ՌԴ տարածքում աշխատելու իրավունք չի ունեցել: Դատական գործընթացին մասնակցում են 47 տուժածներից 29-ը, ինչպես նաեւ 44 վկա, այդ թվում` մեկ անչափահաս: ՀՀ 46-ամյա քաղաքացին երկու եւ ավելի անձանց մահվան ելքով ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ է մեղադրվում: Հիշեցնենք, որ ՃՏՊ-ի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել էր 18 մարդ: