04-08-2014 15:11

Տղամարդիկ որպես կամավորներ մեկնում են սահմանը պահելու

Դիվերսիոն գործողությունները ստիպեցին հայկական կողմին վճռական քայլերի դիմել: Թշնամին ցանկանում է հայաթափ անել հայկական գյուղերը, սակայն կամավորները և սահմանին կանգնած քաջարի զինվորները դա թույլ չեն տա: Բերձորցիները կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ, այս մասին տեղեկացնում է karabakh-life.am-ը։
Նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն գլխավորությամբ Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ: «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի , թե գործը ում հետ է» - ասել են կամավորները: