Բավ է պառակտվել
27-08-2014 12:58

Հայոց ցեղասպանության դասավանդման մասին Կալիֆոռնիայի սենատն բանաձև է ընդունել

Նախօրեին երեկոյան ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության դասավանդման մասին Armenian Genocide Education Act ((AB 1915)) բանաձևը, հայտնում է Asbarez-ը:
Ձայների 36/0 հարաբերակցությամբ սենատն ընդունել է օրենք, որով, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունից փրկվածների ու ականատեսների բանավոր վկայությունները ներառվում են Կալիֆոռնիայի անվճար միջնակարգ դպրոցների մարդու իրավունքների առարկայի ծրագրերում և խրախուսում նահանգի ու տեղի մասնագիտական զարգացման նախաձեռնություններին նյութեր տրամադրել ուսուցիչներին՝ Հայոց ցեղասպանության մասին դասավանդելու համար:ց
Նախագիծը հեղինակել է սենատի անդամ Ադրին Նազարյանը: Ապրիլին օրինագիծը միաձայն սատարել էին Կալիֆոռնիայի նահանգային ժողովում, ինչից հետո այն տեղափոխվել էր Սենատի դիտարկման մակարդակ:
Դեռևս 1985-ին Կալիֆոռնիայում օրենք էր ընդունվել, որով Հայոց ցեղասպանության դասավանդումը ներառվել էր հասարակական գիտությունների կրթական ծրագրերում: Կալիֆոռնիան մեկն է ամերիկյան 11 նահանգներից, որոնցում Հայոց ցեղասպանության դասավանդումը ներառված է կրթական ծրագրերում:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը ողջունել է օրենքի ընդունումը: