Բավ է պառակտվել
26-08-2014 12:03

Կալիֆորնիայում երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի ունեցած 6 մագնիտուդով երկրաշարժից տուժածների թվում կան նաև հայեր, որոնց ինքնությունն ու թվաքանակը ճշտվում է: Այս մասին gisher.news-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նշենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 03.20-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Նապա քաղաքից 8 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ (հիպոկենտրոնը՝ մոտ 11 կմ խորության վրա): Օգոստոսի 26-ի ժամը 06.30-ի դրությամբ երկրաշարժից տուժածների թվաքանակն 207-ը, վնասվել է 100-ից ավելի շինություն: Երկրաշարժին հետևել է 30 հետցնցում՝ 2.5 - 3.6 մագնիտուդով ուժգնությամբ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ից կապ է հաստատվել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ճգնաժամային օպերատիվ կենտրոնի (ՃՕԿ) հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ տուժածների թվաքանակը շարունակում է աճել, վերջիններիս թվում կան նաև հայեր:
Կալիֆորնիայի ՃՕԿ-ի հետ ՀՀ ԱԻՆ-ը պահպանվում է շարունակական կապ. հավելյալ տեղեկատվության մասին կհաղորդվի լրացուցիչ: