Բավ է պառակտվել
19-04-2014 16:40

Կալանավորն ահազանգում է. ոստիկաններն իրեն ծեծում են ու ստիպում խոստովանել

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լ. Չ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները, ռետինե մահակով հարվածներ հասցնելով, ծեծի են ենթարկել իրեն, սպառնացել են վնասել զինվորական ծառայության մեջ գտնվող եղբորը եւ այդ եղանակով ստիպել են իրեն խոստովանել չկատարած հանցանքները:

Կատարվում է նախաքննություն: