Բավ է պառակտվել
19-09-2015 14:44

Ինչպիսի՞ կանանց են նախընտրում տղամարդիկ

Ոսկորոտ ու շատ նիհար կանանց նորաձև լինելու ժամանակներն անցել են: Հիմա տղամարդիկ առավել նախընտրում են արտահայտված ու կլորիկ կանանց: Գուցե պատճառը Քիմ Քարդաշյանի ու նրա նման կանանց հայտնիությունն էր, ավելին՝ այսպիսի կանայք դասվում են մոդելային արտաքին ունենեցողների շարքին։ Մեր օրերում մեծ կրծքերն էլ արդեն նորաձև չեն այքան, ինչքան մեծ կլորիկ ազդրերն ու արտահայտիչ հետույքը։
Համաշխարհային աստեղրն առաջին հերթին մտածում են իրեն կոնքերի ու հետույքի մասին: Ինստագրամում ամենահայտնիները մեծ հետույքով կանայք են։ Այսօր սեքսուալությունը մեծ հետույքի մեջ է։ Տասնամյակներ շարունակ ամեն ինչ այլ կերպ էր, մեծ հետույքը ֆիտնեսի գլխավոր ուղեցույցն էր, բայց ամենինչ փոխվել է: Թրենդին հետևում են նաև Ջեննիֆեր Լոպեզը և Իգգի Ազալիան։ Այս առիթով Գոռդոն Գելապը, ով Օլբանի համալսարանի էվոլյուցիոն հոգեբանն է, նշել է. «Մեր հասարակության մեջ չափազանց կարևորվող հաստ կոնքերի և նեղ իրանի կարևորման պատճառը այն է, որ այդպիսի կանանց ավելի հեշտ է առողջ երեխա ունենալ։Այդպիսով, եթե Դուք այդպիսի կազմվածք ունեք, կարող եք համարել, որ տղամարդկանց շրջանում շատ պահանջված եք»։ Գիտնականները պնդում են, որ լայն կոնքերով կանայք ավելի մեծ վերարտադրողական հնարավորություններ ունեն , քան նիհար կանայք։ Օրինակ, ՝ Օքսֆորդի հետազոտողները հայտնաբերել են, որ ինչքան ավելի շատ է հետույքը առանձնանում մնացած մարմնի մասերից, դա ավելի օգտակար է աղջկա ուղեղի և առողջության համար։ Այլ կերպ ասած եթե մեծ հետույք ունեք, ուրեմն խելացի եք։ Հետազոտողները նաև նշում են, որ այն մարդիկ, ովքեր հաստ կոնքեր ունեն, արտադրում են այնպիսի հորմոններ, որոնք կանխում են շաքարի արտադրությունը օրգանիզմում։ Այսպիսով, այս մարդիկ ավելի քիչ հավանականությամբ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով։ Միարժամանակ, ըստ, մեկ այլ հետազոտության, մեծ հետույքով կանայք ապրում են ավելի երկար,քան մնացածը։ Այլ եվրոպացի գիտնականներ ապացուցել են, որ այս կանանց արյան մեջ օմեգա երեքը ավելի շատ է։ Իսկ դա կապված է ուղեղի ակտիվության հետ։
Սակայն որքան էլ փոփոխվեն նորաձևության ու գեղեցկության պահանջները, մի բան մնայուն է, գեղեցիկ և գրավիչ են այն կանայք, ովքեր միշտ կանացի են, բարի ու լավատես: Չէ՞ որ արտաքին գեղեցկությունը թերի է առանց ներքին հմայքի:

Տաթև Առառքելյան