Բավ է պառակտվել
14-12-2015 11:25

Ինչպե՞ս խուսափել նախատոնական սթրեսներից

Ամանորին հաշված օրերն են մնացել, հետևաբար սկսկվել են նաև նախապատրաստական աշխատանքները: Ոմանք հաճույք են ստանում գնումներից, ծախսելուց ու սպասելուց, քիչ չեն նաև նրանք ովքեր նախատոնական շրջանում սթրես են ապրում ու անհամբեր սպասում բնակակնոն կյանքին: Gisher.news-ն Փսիլայֆ հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանից հետաքրքրվել է, թե ինչպես կարելի հաղթահարել նախատոնական սթրեսները. «Ամանորյա տոները այսօր թերևս շատերի համար, ոչ այլ ինչ են քան «մարտահրավեր» դրանք «ընդունված ձևով» կազմակերպելու, ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսներ կորցնելու առումներով»,-շեշտադրեց մասնագետն ու շարունակեց. «Որքան ավելի նշանակալից է տվյալ տոնը տվյալ մարդու, հասարակության համար, սթրեսն ավելի մեծ է լինում, դա կապված է մեծ սպասումների, նախնական դիրքորոշումների և պատասխանատվության հետ։ Որքան ավելի մեծ ու կարևոր են լինում դրանք մարդու համար, այնքան «ձախողվելուց» ու սպասումները չարդարանալուց ավելի է մեծանում սթրես ապրելու հավանականությունը։ Հաճախ մարդիք մտածում են․ «հանկարծ չմտածեն, որ մենք վատ արեցինք նոր տարին, մենք չկարողացանք լատ նշել կամ հարևանը մեզանից ավելի լավ նշեց»։ Ամանորյա տոների մեջ շատ է դրսևորվում հասարակության կոնֆորմիզմը, դա այն է, երբ «ընդունված է որ նոր տարին պետք է ճոխ նշել, բոլորը սեղանին այս տարի դնում են տոնական բուդ, ուրեմն մենք էլ պետք է դնենք», և հաճախ մարդիք գնում են կոնֆորմիզմի առանց հաշվի առնելու սեփական գրպանի հնարավորությունները։ Որը ևս հանգեցնում է սթրեսի»։ Անրադառնալով սեռով պայմանվորված սթրեսների հակմանը հոգեբանը նշեց, որ ոչ միայն տոներից, այլև ընդհանրապես, սթրես ապրելը անհատական է և կապված է մարդու նյարդային համակարգի, արժեհամագարգի և անձնային հոգեբանական առանձնահատկությունների հետ։ «Ուստի չենք կարող նշել կոնկրետ օրինաչափություն, որը կվկայի այն մասին որ, տոնից սթրես ավելի շատ ապրում են կանայք քան տղամարդիք կամ՝ հակառակը։ Սակայն կարող ենք ասել, որ սեռային առումով յուրաքանչյուրը ունի տոնից սթրես ապրելու իրեն յուրահատուկ պատճառները»,-ասաց Մանուկ Խաչատրյանը։
Խոսելով նախատոնական սթրեսից խուսափելու համար միջոցներից փորձագետը հորդորեց. «Ընդհանրապես սթրեսից խուսափելու համար թերևս ամենակարևոր բանը երևույթի նկատմամբ վերաբերմունքի ու դիրքորոշումների փոփոխությունն է։ Տոների նախորեից սկսած, կոնկրետ գորոծողություններից զատ, հարկավոր է վերանայել ակնկալիքներն ու պատկերացումները տոների վերաբերյալ։ Հարկավոր է ռացիոնալ օգտագործել սեփական ռեսուրսները և ընդունել որ ամանորյա և ընդհանրապես բոլոր տոները ոչ թե նյութական միջոցներն ու հնարավորություննեը ցուցադրելու համար են, այլ հանգստանալու, երազելու, անցած տարիները ամփոփելու և կյանքի տվյալ ժամանակաշրջանը նորովի վերսկսելու հրաշալի հնարավորություն»։

Տաթև Առաքելյան