Բավ է պառակտվել
12-09-2016 15:37

Ինչպես և երբ է պետք ուտել մրգերը

Գաղտնիք չէ, որ մրգերը պարունակում են օգտակար նյութերի և հանքանյութերի հսկայական քանակություն։ Սակայն ոչ բոլորն են հիշում, որ ամեն ինչ օգտակար է չափի մեջ։

Բացառապես մրգով սնվելը չի հանգեցնի դրական արդյունքի, հակառակը` դա կարող է միայն վատացնել օրգանիզմի վիճակը։ Այսպես, օրինակ, ցիտրուսային մրգերը կարող են հանգեցնել գաստրիտի սրման կամ տասներկումատնյա աղիի խոցի:

Կարևոր է իմանալ, որ միրգը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, որը գլյուկոզայի հետ միասին պարզ սախարիդներից մեկն է։ Ֆրուկտոզան և գլյուկոզան միասին կազմում են սովորական սննդային շաքարը։ Դա նշանակում է, որ չափից շատ միրգ ուտելու դեպքում օրգանիզմում կավելանա պտղաշաքարի քանակությունը, ինչն էլ կնպաստի ճարպագոյացմանը։ Մեծահասակները պետք է օրական ուտեն 2–3 միրգ կամ 60–200 գրամ` կախված մրգի տեսակից։

Հարկավոր է նաև իմանալ, թե ինչպես և երբ է պետք ուտել միրգը, որը ստամոքսում այլ սննդի հետ միասին սկսում է թթվել։ Անհրաժեշտ է ընդմիջել միրգ ուտելուց առաջ և հետո, որպեսզի միրգը հայտնվի դատարկ ստամոքսում և շարժվի աղեստամոքսային տրակտով։

Խստիվ արգելվում է միրգ ուտել օրվա երկրորդ կեսին, այսինքն` 18։00–ից հետո։ Միրգը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որը դժվարությամբ է մարսվում ուշ ժամին։ Օրգանիզմը պետք է «օգտագործի» ճարպերը, սակայն ստացվում է, որ այն սկզբից վերամշակում է շաքարը, իսկ հետո արդեն անցնում է հիմնական աշխատանքին։ Հենց սրանում է կայանում մրգի և բանջարեղենի տարբերությունը, վերջինս կարելի է ուտել օրվա ցանկացած ժամի։

Հարկավոր է նաև հիշել բազմազանության մասին, քանի որ տարբեր մրգեր պարունակում են տարբեր նյութեր և հարուստ են տարատեսակ վիտամիններով։ Եկեք, օրինակ, խոսենք բանանի մասին։

100 գրամ բանանը պարունակում է 1,1–1,87 գրամ սպիտակուց, 0,016–0,4 գրամ ճարպ, 19,3–25,8 գրամ ածխաջրածին։ Բանանը նաև կալիումի, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի, В խմբի վիտամինների, վիտամին РР–ի և ասկորբինաթթվի հարուստ աղբյուր է։ Բանանը բարենպաստ է ազդում սիրտ–անոթային համակարգի աշխատանքի վրա, այն նվազեցնում է գլխուղեղի կաթվածի և ինֆարկտի զարգացման ռիսկը։ Բանանը նաև բարելավում է մաշկի որակը, կարգավորում է ճնշումը, այն օգտակար է լյարդի հիվանդությունների, միզաքարային հիվանդության, ստոմատիտի դեպքում։ Բանանը նաև բարձրացնում է տրամադրությունը։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ սխալ է կարծիքն այն մասին, թե բանանը գիրացնում է։ Գիրանում են չափից շատ ուտելու պատճառով, իսկ բանանից օրգանիզմը ստանում է օգտակար նյութեր։