Բավ է պառակտվել
07-03-2016 12:47

Յուրաքանչյուր երրորդ ռուս կինը խանութ կվերադարձներ մարտի 8-ին ստացած նվերները

Յուրաքանչյուր երրորդ ռուս կինը խանութ կվերադարձներ կոսմետիկան և օծանելիքը, որը նվեր է ստացել մարտին 8-ին, եթե օրենքով դա հնարավոր լիներ,  ասել է Ռուսաստանի գիլդիայի մարկետոլոգների խորհրդի անդամ Նիկոլաս Կորոն: Գրում է Lifenews.ru-ն:
Մասնագետների տվյալներով՝ այդպես են պատասխանել թույլ սեռի ներկայացուցիչները՝ վերլուծելով նախորդ տարվա մարտի 8-ին ստացած նվերները: Կորոն գտնում է, որ ռուս տղամարդիկ չեն առանձնանում օրիգինալությամբ՝ իրենց երկրորդ կեսի համար նվեր ընտրելու հարցում: «Հետազոտության տվյալներով, տղամարդկանց մոտ գոյություն ունի կանանց նվերներ ընտրելու կարծրատիպ դարձած չափորոշիչներ. Նվերների մեկ երրորդը խոհանոցային պարագաներ են, կենցաղային տեխնիկա, մնացած մասը բաժանվում են հավասարապես հագուստի, օծանելիքի ու կեսմետիկայի մեջ: Ծաղիկները բավականաչափ նվեր չեն համարվում, նրանք որպես ինչ-որ նվերի մասն են հանդիսանում»,-ասել է փորձագետը: Նիկոլաս Կոլոն պնդում է, որ առևտրի ցանցերի կանխատեսմամբ, այս տարի նվերների վրա ծախսը կաճի 15տոկոսով: Ոճաբան Վլաս Լիսովեցն էլ խորհուրդ է տվել ուժեղ սեռի ներկայացուցիչներին նախօրոք կանանցից իմանալ, թե ինչ են ցանկանում նվեր ստանալ տոնի առթիվ: «Տղամարդիկ, ավելի լավ է ուշադրություն դարձնեք աքսեսուարների վրա, իսկ կոսմետիկայի դեպքում ոչ թե դեկորատիվ, այլ ավելի լավ է նվիրել ինչ որ ծառայություն, օրինակ մերսման կամ սպա սրահ հաճախել»,-ասել է նորաձևության մասնագետը: Նրա խոսքերով, կարելի է նաև դիմել տնտեսող տարբերակներին՝ գալ կնոջ մոտ մեկ ծաղիկով և շրջապատել ուշադրությամբ և հոգատարությամբ: