Բավ է պառակտվել
04-02-2015 10:15

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Կալիֆորնիայում կանցնի լուռ բողոքի ակցիա

ԱՄՆ-ում շարունակվում են կազմակերպվել Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ակցիաները: Հաջորդը մտածված է որպես ուսանողների լուռ բողոքի ակցիա: Ուսանողների լուռ բողոքի ակցիաները կանցնեն Հարավային Կալիֆորնիայի մի շարք համալսարաններում: Դրանցից առաջինը տեղի կունենա փետրվարի 5-ին Կալիֆորնիայի համալսարանի Նորթրիջ մասնաճյուղում՝ «Օվիաթ» գրադարանի դիմաց: