31-08-2016 13:38

Լրագրողներին թույլ է տրվել մտնել Գյումրիում սպանված Ավետիսյանների տուն (լուսանկարներ)

Ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո առաջին անգամ լրագրողներին թույլ է տրվել մտնել այն տունը, որտեղ կատարվել էր հանցագործությունը:

News.gisher.ru-ն ներկայացնում է Ավետիսյանների տանը կատարված լուսանկարները:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
2016 թվականի օգոստոսի 23-ին Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: 

Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից: Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին (երկու և ավելի անձանց սպանությունը) կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար:

Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: