Բավ է պառակտվել
21-05-2014 14:24

Համացանցում հայտնվել է LifeNews-ի լրագրողի հարցաքննման տեսագրությունը (տեսանյութ)

YouTube-ում հայտնվել է մի տեսանյութ, որում LifeNews հեռուստաալիքի օպերատոր Մարատ Սայչենկոն պատմում է Ուկրաինայի հարավ-արևելքում իր աշխատանքի մասին: Մայիսի 18-ին ուկրաինացի զինվորականների կողմից լրագրողներին գերի վերցնելուց հետո նրանցից ոչ մի տեղեկություններ չեն ստացվել:
LifeNews-ի գլխաոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը հրապարակել է տեսանյութի հղումը իր միկրոբլոգում:
"Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը գործում է ահաբեկչական կազմակերպությունների լավագույն ավանդույթներին համաձայն: Մենք չգիտենք, թե ինչպիսի վիճակում են այժմ գտնվում մեր գործընկերները, ճնշման ինչպիսի հատուկ միջոցներ և մեթոդներ են կիրառվում այս տեսանյութը ձայնագրելուց առաջ", - գրել է նա:
Տեսագրությունում Մարատ Սայչենկոն հայտարարում է, որ LifeNews-ի աշխատակիցները սահմանը հատելու ժամանակ թաքցրել են, որ իրենք լրագրողներ են, որպեսզի հայտնվեն երկրի տարածքում: Այսպիսով, նա խոստովանում է, որ խախտել է Ուկրաինայի օրենսդրությունը: Հեռուստաալիքի ղեկավարությունը չի բացառում, որ այս հայտարարությունը արվել է ճնշման տակ, քանի որ նկարահանող խմբի անդամները ունեցել են սահմանը հատելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Հիշեցնենք, որ լրագրողներին մայիսի 18-ին՝ Կրամատորսկի մոտակայքում, ձերբակալել է Ուկրաինայի ազգային գվարդիան: Ուկրաինայի իշխանությունները մեղադրել են նրանց երկրի արևելքում "ահաբեկչությանը" օժանդակելու մեջ: Ռուսաստանի իշխանությունները պահանջել են Ուկրաինայից այդ թվում նաև ԵԱՀԿ-ի միջոցով ազատ արձակել լրագրողներին, սակայն այս պահանջը դեռևս չի կատարվել: