04-09-2014 11:16

Գեներալ Յուրի Խաչատուրովը Հունաստանում է


Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի եւ Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Երկուստեք բարձր է գնահատվել հայ-հունական երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը եւ զարգացման դինամիկան: Քննարկվել են ինչպես 2015 թվականին ծրագրավորվող, այնպես էլ ավելի երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի հետեւակային դպրոց, ինչպես նաեւ, արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի դամբարանին: