07-07-2018 15:55

Ջրային դիսկոտեկ ու անակնկալներ- Երևանում կնշեն Վարդավառը

Երևանում մեծ շուքով կնշեն Վարդավառի տոնը։

Ինչպես նշում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հուլիսի 8-ին ժամը 12:00-ից Կարապի լճի հարակից տարածքում կանցկացվի ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» միջոցառմանը։

Մայրաքաղաքակի բնակիչներն ու հյուրերը կկարողանան մասնակցել տարբեր հետաքրքիր խաղերի, դիտել համերգը, պարել ջրային դիսկոտեկում։ Մասնակիցներին սպասվումեն բազում անակնկալներ։

Նշվում է նաև, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առավոտից կմեկնարկեն տարաբնույթ միջոցառումներ: