Բավ է պառակտվել
31-03-2015 13:12

Հրապարակվել է Ցեղասպանության փոխհատուցումների վերաբերյալ համապարփակ զեկույցը

Հայոց ցեղասպանության փոխհատուցումների հարցերով ուսումնասիրությունների խումբը երկուշաբթի թողարկել է վերջնական զեկույց՝ «Արդարության բանաձև. փոխհատուցումներ Հայոց ցեղասպանության համար» վերտառությամբ: Զեկույցը փոխհատուցումների հարցի իրավական, պատմական, քաղաքական և էթնիկ տեսանկյուններից համապարփակ վերլուծություն է։ Նշվում է, որ խումբը (ձևավորվել է 2007 թվականին, կազմում ներառված է 4 փորձագետ) 2014-ի սեպտեմբերին ավարտել էր զեկույցը և թողարկել միայն ներածությունը։ Երկուշաբթի արված հայտարարությունից հետոամբողջ զեկույցն անվճար հասանելի է դարձել ներբեռնման համար։ Վերջին մի քանի տարիներին փոխհատուցումների հարցը դուրս է եկել լուսանցքից՝ հայտնվելով հանրային և գիտական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Այս զեկույցը վճռորոշ քայլ է դեպի վերականգնման ավելի ընդարձակ և ընդգրկուն գործընթաց, քան անհատական հայցերը։