Բավ է պառակտվել
24-06-2015 08:34

Պատգամավորներն ու մտավորականները պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև

ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողներն ու հոգևորականները Բաղրամյան պողոտայի սկզբանամասում պատ են կազմել ցուցարարների և ոստիկանների միջև: «Մենք կմնանք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ կա որևէ բռնության վտանգ, որպեսզի բացառենք բռնությունը: Եթե որևէ մեկը ցանկանա բռնություն գործադրել, պետք է անի մեր վրայով»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ եկել են իրենց ներկայությամբ թույլ չտալ բռնություն: Վիտամին ակումբի տղաներից Վաչեն նշեց, որ այն, ինչ կատարվել է այսօր լուսադեմին, ահավոր էր. «Պետք է բացառել»: Հիշեցնենք, որ նախապես հայտարարվել էր, որ ԱԺ նախկին ու ներկա պատգամավորները, մտավորականները, շոու բիզնեսի ներկայացուցիչները, փաստաբանները, լրագրողները, հոգևորականները Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև կենդանի պատ կազմելու համար հավաքվելու են Ազատության հրապարակում, այնուհետև միասին գնալու են Բաղրամյան պողոտա՝ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կենդանի պատ կազմելու համար:Պատը կազմվում է մեկ նպատակով եւ մեկ կարգախոսով. բռնությունը պետք է բացառվի, կողմերից որեւէ մեկը բռնություն չպետք է կիրառի: