Բավ է պառակտվել
24-12-2015 14:06

Հայաստանի բնակիչները տոներին կհանգստանան դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հերթական նիստի ընթացքում այդպես էլ չընդունեց շատերի համար ցանկալի որոշումը` հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր տեղափոխելու մասին: Նախկինում ավանդույթ էր ձևավորվել, երբ Ամանորի նախօրեին կառավարությունը որոշում էր ընդունում տոնական արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 10-11-ը: Բանն այն է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Ամանորի և Ս. Ծննդյան տոները նշվում են մինչև հունվարի 6-ը ներառյալ, իսկ հունվարի 7-ը Ս. Ծննդյան տոնին հաջորդող Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից առաջինին հաջորդող ննջեցյալների հիշատակման օրն է: Շատերը սպասում էին, որ այս անգամ ևս կառավարությունը հունվարի 8-ը` ուրբաթ աշխատանքային օրը կտեղափոխի հունվարի 11-ին, սակայն կառավարությունը նման որոշում չընդունեց: Այսպիսով Հայաստանի բնակիչները տոներին կհանգստանան դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: