Բավ է պառակտվել
24-11-2015 11:48

Կիպրոսի բնակիչները խնդրում են կղզում ռուսական ռազմակայան տեղադրել

 

Կիպրական ուղղափառ իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Մարիուս Ֆոտիուն և շարժման ակտիվիստները նամակ են հղել երկրի նախագահ Նիկոս Անաստասիդին՝ խնդրելով կղզում տեղակայել ռուսական բազա, որը նրանց կպաշտպանի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից։ Դրա հետ մեկտեղ հանրապետությունում սկսվել է քաղաքացիների ստորագրահավաք։Ինչպես նշվում է ուղերձում, ակտիվիստները, ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ահաբեկչության դեմ պայքարի ընթացքից «պատշաճ արդյունք» չեն տեսնում: Դիմումում ընդգծվում է, որ ԵՄ-ի բոլոր երկրներից Սիրիային ամենամոտ գտնվում է Կիպրոսը: Կիպրոսի քաղաքացիների մեծ մասն ուրախ է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է ընդունել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի մասին: