Բավ է պառակտվել
12-11-2016 17:00

Երկուշաբթի հնարավոր կլինի տեսնել 70 տարում ամենամեծ լուսինը

Հայաստանի բնակիչները նոյեմբերի 14-ին կկարողանան տեսնել դարի ամենամեծ սուպերլուսինը, ասել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

«Ընդհանուր առմամբ, 2016-ի նոյեմբերին  մեր մոլորակի և Լուսնի միջև հեռավորությունը ռեկորդային նվազագույն կլինի: Այս երևույթը առավել տեսանելի կլինի երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 17:52-ին», - ասել է Հարությունյանը:

Սուպերլուսինը տեսնել հնարավոր կլինի արդեն կիրակի։

Ամերիկյան աերոտիեզերական գործակալության տվյալներով՝ նոյեմբերի 14-ին Լուսինը կգտնվի 1948 թվականից ի վեր Երկրից ամենակարճ հեռավորության վրա։ Հաջորդ անգամ նման պայծառ սուպերլուսին հնարավոր կլինի տեսնել միայն 2034 թվականին։

Գերլուսինը աստղագիտական երեւույթ է, երբ լիալուսինը համընկնում է Լուսնի եւ Երկրի առավելագույն մերձեցմանը, եւ Լուսինը 14 տոկոսով ավելի մեծ է թվում եւ 30 տոկոսով ավելի վառ:

Լիալուսնի ժամանակ մեր արբանյակը հսկա գնդակ է թվում, քանի որ անցնում է իր ուղեծրի՝ Երկրին ամենամոտը գտնվող կետով՝ պերիգեյով: Այդտեղ Լուսինը մեր մոլորակին մոտ 50 հազար կմ-ով ավելի մոտ է գտնվում, քան երբ անցնում է իր ամենահեռու կետով՝ ապոգեյով: