Բավ է պառակտվել
01-08-2015 18:00

Արտակարգ դեպք Երևանում՝ բնակչին վռնդում են սեփական տանից

Ինչպես հայտնի է դարձել կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Տերյան 23/25 և Լալայանց 37 հասցեներով շենքերը ճանաչվել են հանրային գերակա շահ, և այժմ այդ շենքերի բնակիչներին հարկադրում են լքել իրենց բնակարանները: Նրանց դեմ դատական գործ էր հարուցվել: «Այս բնակարանը իմ համար ավելին է, քան հասարակ կացարան: Այստեղ է ապրել դեռևս իմ պապիկը, իմ ընտանիքի պատմությունը սերտորեն կապված է այս տան հետ»,- ասաց նշված շենքի բնակիչ Ավետ Գերավետյանը: Ձեռքբերող ճանաչված ընկերության ներայացուցիչ Սամվել Մայրապետյանը «մեծահոգաբար» առաջարկել է շենքի բնակիչներին 750 դոլար՝ քառակուսի մետրի համար: «Դա իսկական թալան է, գինն ասում են առանց գնահատման, Կենտրոնում ընդհանրապես այդպիսի գներ չկան»,- ասում են շենքի բնակիչներրն ու հավելում. «Տեսնենք, թե ինչ անարդարության կհանդիպենք դատարանում»: Մեծ հույսով Տերյան 23/25 շենքի բնակիչները գնացին դատարան, ուր հրապարակվելու էր` նրանց տնից վտարման վճիռը, որտեղ նրանց սպասում էր հերթական տհաճ անակնկալը:
Դատական նիստի սկսվելուց դեռ 10 առաջ ժամանելով դատարան, պատասխանող կողմը ի դեմս բնակիչների, հանդիպեցին այն աբսուրդ փաստին, որ դատավոր Հայարփի Զարգարյանը արդեն կարդացել է դատավճիռը: «Գոնե դատավճիռը ասեք` իմանանք»,- բողոքում էր պատասխանող կողմը: «Այս կարգի ծախված դատարանի, ես դեռ չէի հանդիպել: Ամոթ , ամոթ, գոնե մարդկանց այսպես մի արհամարհեք»,- ասաց շենքի բնակիչ Ավետ Գերավետյանը: Ըստ դատավճռի Գերավետյանը պետք է բնակարանը ազատի 2 ամսում: Պատասխանող կողմը կբողոքարկի դատարանի վճիռը վերաքննիչ դատարանում:
Այս դեպքը մեկն է այն բազմաթիվներից, որ իր բոլոր գույներով ցույց է տալիս անարդարությունը` տիրող իրավական ոլորտում, փողի զորությունը և բարոյական արժեքների ու սկզբունքների թույլ գտնվելը այս աշխարհում:

Վոլոդյա Կոծինյան