Բավ է պառակտվել
01-09-2016 12:20

Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորն ընկել է Դեբեդ գետը

Արտակարգ պատահար է գրանցվել նախօրեի գիշերը Լոռու մարզում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Ժամը 02:15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում՝ դատարանի դիմաց, Երևան-Մոսկվա ավտոբուսի ուղևորն ընկել է Դեբեդ գետի ափամերձ տարածք։ Քաղաքացուն օգնելու նպատակով վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ձորից (մոտ 12 մ) դուրս են բերել ՌԴ բնակիչ, 39–ամյա Օ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: