Բավ է պառակտվել
13-05-2016 12:54

Դաժան սպանություն Երևանում

Մայիսի 13-ին` ժամը 9-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարապետյան փողոցի 30 ա հասցեում վիճաբանություն է, հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։

Ըստ հաղորդման` մեկնած օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել է նշված տան բնակիչ, 1987 թ. ծնված Շողիկ Արմենակյանի դիակը՝ կտրած-ծակած գործիքի հասցրած հետքերով։

Պարզվել է, որ կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխել Համլետ Արմենակյանին և 1990 թ. ծնված Շավարշ Արմենակյանին, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է կատարողի ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ տարվում են համապատասխան միջոցառումներ։

Կատարվում է նախաքննություն։

Ըստ ԼԶՄ-ների տեղեկությունների` մահացողները քույր և եղբայր են։