08-01-2014 18:31

Ջեռուցման կաթսայի պայթյունից մարդ է մահացել

Արտակարգ իրավիճակնների նախարարությունն այսօր` ժամը 17.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):

Ըստ ԱԻՆ կայքի` դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:

Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է: