Բավ է պառակտվել
14-10-2013 15:30

Ջերմուկում որսում են բեզոարյան այծերին

Հոկտեմբերի 14-ին` 13:15-ի դրությամբ, երեք որսորդ  Ջերմուկի շրջանում` Արփա գետի կիրճերի լանջերին, Կեչուտի ջրամբարի մոտ, որսում էին Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին: ԷկոԼուրին ահազանգել է էկոլոգ Լյուբա Բալյանը, ով ներկայումս ուսումնասիրում է թռչունների միգրացիան այդ շրջանում: «Ես չեմ կարող լուսանկարել որսորդներին, նրանք հեռու են, ես նրանց տեսնում եմ հեռադիտակով: Նրանք չորսն էին, բայց հիմա մնացին երեքը: Այծերը իջել էին ջուր խմելու, եւ նրանք կրակեցին, բայց վրիպեցին, իսկ այծերը թաքնվեցին: Նրանք ուսումնասիրում են տեղանքը՝ որս գտնելու նպատակով»,- ասում է Լյուբա Բալյանը: Դիտորդները զանգահարել են ՀՀ բնապահպանության նախարարության  Բնապահպանական տեսչություն: Տեսչությունը խոստացել է աշխատակիցներ ուղարկել, գրում է ecolur.org-ը:

Լյուբա Բալյանի խոսքով` երեկ երեկոյան, երբ նրանք դարձյալ կատարում էին թռչնադիտարկում, նրանց մոտեցել են մարդիկ, ներկայացել որպես անտառտնտեսության աշխատակիցներ և հարցրել են` չեն տեսել արդյոք նրանք մոտակայքում բեզոարյան այծերի: Հետո գնացել են: Չի բացառվում, որ տեղի անտառապահերը հանդիսանում են ուղեկցորդ որսորդների համար, որոնք պատրաստ են վճարել մեծ գումարներ Կարմիր գրքի կենդանիներին որսալու համար: