Բավ է պառակտվել
30-01-2014 16:05

Ջերմաստիճանը 10-15 աստիճանով կնվազի

 ՙՀայպետհիդրոմետ»-ի տվյալով՝ Առաջիկա գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին հյուսիս-արևելյան` 5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ, բուք:
Օդի ջերմաստիճանը վաղը և փետրվարի 1-2-ին աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով: Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առավոտյան ժամերին ցածրավայրերում կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ 0+2 աստիճան։