Բավ է պառակտվել
21-08-2015 12:33

Վրաստանում օտարերկրացի հարսնացուների ցուցակում հայուհիները ցանկալի եռյակում են

Ռուսներն առաջատար են Վրաստանի բնակիչների օտարերկրացի ամուսինների ցուցակում։ Այդ մասին հայտնի է դարձել օտարերկրյա քաղաքացիների հետ երկրում կնքված ամուսնությունների վիճակագրությունից։ ՝ 2015-ին Ռուսաստանի քաղաքացիների հետ ամուսնացել է 891 վրացի տղամարդ։ Ադրբեջանցի կանանց նախապատվություն է տվել Վրաստանի 227 քաղաքացի։ Այնուհետև հաջորդում են հայաստանցի կանայք՝ 188։ Ցուցակում են նաև Ուկրաինայի (175), ԱՄՆ-ի (30) և այլ երկրների բնակչուհիները։ 
Ռուսները ցանկալի ամուսին են 465 վրացուհիների համար։ Նրանց հաջորդում են Թուրքիայի (186), Ադրբեջանի (105), Հունաստանի (96), Հայաստանի (63) և այլ երկրների քաղաքացիները։
Վիճակագրական տվյալները տրամադրել է Վրաստանի պետական ծառայությունների զարգացման գործակալությունը։