Բավ է պառակտվել
11-04-2014 13:33

«Ցեղասպանությունը պատմական փաստ է». ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ

«Ցեղասպանությունը պատմական փաստ է», -նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին, լրագրողների հետ հերթական հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևին:
Լրագրողի այն հարցին, թե «Մոտ մեկ ժամից, Սենատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունելու, Դուք որևէ դիրքորոշո՞ւմ ունեք այդ առնչությամբ», Փսակին պատասխանել է. «Մենք վաղուց այդ հարցի շուրջ ունենք մեր դիրքորոշումը. մենք ընդունում ենք, հստակորեն ճանաչում ենք այն որպես պատմական փաստ և սգում 1,5 միլիոն հայերի կորուստը, ովքեր Օսմանյան կայսրությունում կոտորվել կամ մահվան քայլերթ են կատարել: Այդ սարսափելի իրադարձությունները հանգեցրել են 20-րդ դարի վատթարագույն վայրագությունների և Միացյալ Նահանգները ճանաչում է, որ դրանք հայերի և հայ ժառանգների համար մնում են մեծ ցավ, ովքեր կիսում են հիմնական համամարդկային արժեքները»:
Հարցին, թե այպիսով, բանաձևը ենթադրում է, որ վարչակազմը կամ էլ նախագահը ապրիլի 24-ին՝ 1915թ-ի իրադարձությունների հիշատակման օրը ճանաչի ցեղասպանություն, Դուք այս առնչությամբ որևէ դիրքրոշում ունե՞ք: Ինչպիսի՞ն է նախագահ Օբամայի դիրքրոշումը», ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը պատասխանել է. «Ես գիտեմ, որ թեկնածու Օբաման ուներ իր անձնական տեսակետն այս խնդրի առնչությամբ, ես համոզված եմ, որ հայտարարությունները կլինեն այս ամսվա վերջում»: