22-08-2016 10:41

Հայաստանում տապը չի պատրաստվում նահանջել

Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին կպահպանվի շոգ և չոր եղանակ։

Ինչպես տեղեկացնում է Հայպետհիդրոմետը, օգոստոսի 22–26–ը երկրի ողջ տարածքում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային և նախալեռնային շրջաններում` նաև բարձր կարգի հրդեհային իրավիճակ:

Առաջիկա հինգ օրերին հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։

Քամին կլինի հարավային` 2–7 մ/վ արագությամբ։

Ամենաբարձր ջերմաստիճանները կանխատեսվում են Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում, որտեղ մինչև ուրբաթ օդի ջերմաստիճանը կկազմի +36...+38։