Բավ է պառակտվել
09-04-2014 14:23

Ժաննա Ֆրիսկեն երախտապարտ է երկրպագուներին իրեն նվիրված տեսահոլովակի համար

ԱՄՆ-ում գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժվող Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեի երկրպագուները վերջերս նրա համար «Ժաննա, ապրի՛ր, Ժաննա, պարի՛ր»անվանումով հոլովակ էին ձայնագրել:  Երգչուհին ստացել է նվերն ու հուզվել: Իր պաշտոնական էջում Ժաննան շնորհակալական մեկնաբանություն է թողել. «Թանկագիններս, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարության և աջակցության համար, որն ինձ այնքան անհրաժեշտ է: Ես ստացա երգը: Դիտում էի և  այտերովս արցունքներ էին հոսում: Շնորհակալություն ձեր հավատարմության համար, շնորհակալություն ձեր նվիրվածության համար, շնորհակալություն, որ արդեն երկար տարիներ ինձ հետ եք: Հույս ունեմ, որ շատ շուտով կհանդիպենք: Պահպանեք ձեզ և երբեք մի կորցրեք հավատը: Ձեր՝ Ժաննա»: