Բավ է պառակտվել
23-04-2014 20:19

Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված ջահերով երթը մեկնարկում է

Այսօր, ապրիլի 23-ին, դեպի ՛՛Ծիծեռնակաբերդ՛՛ հուշահամալիր ավանդական ջահերով երթի մասնակիցներն Ազատության հրապարակում են։ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական եւ պատանեկան միությունների, ՛՛Նիկոլ Աղբալյան՛՛ ուսանողական միության անդամները իրենց հետո բերել են Հայաստանի մեծ դրոշը, ինչպես նաեև Թուրքիայի դրոշը, որը կայրեն 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի ճանապարհին:Հավաքվածների ձեռքին պաստառներ են «Recognize Armenian Genocide,1.5 mln» գրությամբ։

Երթի մասնակիցները նամակ կհանձնեն ՀՀ նախագահին, որով կպահանջեն ՛՛ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահանջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման եւ ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի, հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից՛՛:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ցյուրիխում ստորագրել էին ՛՛Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին՛՛ եւ ՛՛Երկկողմանի հարաբերությունների զարգացման մասին՛՛ արձանագրությունները: Նույն տարվա դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան, առանց ղարաբաղյան հակամարտության լուծման, չի վավերացնելու դրանք: 2010թ. ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանը, Թուրքիայի առաջադրած նախապայմանների ֆոնին, դադարեցրել էր վավերացման գործընթացը: