Բավ է պառակտվել
21-04-2014 11:50

Ազատության հրապարակից ապրիլի 23-ին կմեկնարկի ջահերով ավանդական երթը

Ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպելու են ջահերով ավանդական երթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից ժամը 19:30-ին: Երթի մասնակիցները նաև նամակ են հանձնելու ՀՀ նախագահին` պահանջելով ի նշանավորումն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի, համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման և ամբողջական փոխհատուցման աննկուն պայքարի՝ ետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից: