Բավ է պառակտվել
11-03-2015 12:28

Ֆրանսիացի հայտնի լրագրողները կներկայացնեն Հայոց ցեղասպանությանը նվիրված իրենց գիրքը

Մարտի 19-ին հայտնի ֆրանսիացի լրագրողներ Լորա Մարշանն ու Գիյոմ Պիեռը կներկայացնեն իրենց նոր հրատարակված «Թուրքիան և հայկական ուրվականը. Ցեղասպանության հետքերով» գիրքը։ Միջոցառումը տեղի կունենա Բելմոնտի Հայկական ուսումնասիրությունների ու հետազոտությունների ազգային ասոցիացիայի կենտրոնում։ 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը մնում է չճանաչված ու չպատժված։ Թուրքիան շարունակում է ժխտել 1.5 մլն հայերի սպանդը։ Հայոց ցեղասպանությունը այլ զանգվածային գազանություններից տարբերվում է նրանով, որ պատասխանատու երկիրը պաշտոնապես չի ճանաչել իր գործողությունները, և ոչ ոք արդարադատության չի ենթարկվել։ Գիրքն ընթերցողին տանում է հեռավոր լեռնային շրջաններ, գյուղակներ, մահացու հալածանքներից վիրավորվածների տներ։ Լրագրողները բացահայտել են հայ ժողվորդի պատմության ու մշակույթի քիչ հայտնի ասպկետներ։ Ձգտելով լույս սփռել պատասխանատվության, մեղքի ու անմեղության բարդ հարցերի վրա՝ հեղինակները քննարկում են դերակատարումները թուրքերի, քրդերի և այլոց։ Նրանք գրքում բնութագրել են նաև Ցեղապանության պաշտոնական ճանաչման համար պայքարը Թուրքիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ-ում։