Բավ է պառակտվել
03-04-2015 14:38

Հայտնի են Ավետիսյանների սպանության գործով փորձաքննությունների արդյունքները

Հայաստանի քննչական կոմիտեի հույժ կարևոր գործերով գլխավոր քննչական վարչությունը շարունակում է Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով հետաքննությունը, որի շրջանակներում արդեն ստացվել են դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները: Ինչպես հայտարարել է Քննչական կոմիտեն, հաշվի առնելով ձևավորված հասարակական ուշադրությունը տվյալ քրեական գործի նկատմամբ, այն տեղեկացնում է, որ ըստ փորձաքննությունների արդյունքների, Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները զոհվել են հրազենային վնասվածքներից, իսկ ընտանիքի յոթերորդ անդամը՝ փոքրիկ տղան զոհվել է կտրող-ծակող առարկայի հարվածներից: Քննությունը շարունակվում է: