Բավ է պառակտվել
20-10-2014 14:03

1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման. ՀՀ ԿԳՆ

«Վերջնականապես ճշրտվել է ըստ բուհերի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման ենթակա ուսանողների թիվը և ֆինանսավորումը»,-նման գրառում է իր facebook-յան էջում արել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Gisher.news-ն մեջբերում է գրառումն ամբողջությամբ. «Հայտնում եմ, որ 1074 սոցիալապես անապահով ուսանող ենթակա է պետության կողմից ուսման վարձի փոխհատուցման /բակալավրի կրթական ծրագիր՝ 1033 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագիր՝ 41 ուսանող/, որի համար ահրաժեշտ ֆինանսական միջոցները՝ կազմում են 220.504.800 դրամ: ԵՊՀ - 239 ուսանող, ՀՊՄՀ - 158 ուսանող, ՀՊՏՀ - 86 ուսանող, ԵՊԲՀ - 64 ուսանող և այլն: Մնացել են նաև թափուր տեղեր, քանզի ուսանողների մի մասը չուներ բավարար ակադեմիական առաջադիմություն»: