Բավ է պառակտվել
21-10-2013 11:29

Խոշոր վթար Եղվարդի ճանապարհին

Հոկտոմբերի 20-ին, ժամը 22.22-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին` կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 870 ՕԼ 64 և «ԲՄՎ» մակնիշի 04 ՍԼ 920 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝ Եղվարդի բժշկական կենտրոն, 3 հոգի՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Դերասանին շտապօգնության բրիգադը Եղվարդի բժշկական կենտրոնից ավելի ուշ տեղափոխել է Երևան:

Կիոռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Facebook»-ի իր էջում գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Վարդան Պետրոսյանը վիրահատվել է, պայթել է փայծախը, կոտրվածքներ չունի: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: