Բավ է պառակտվել
24-10-2016 12:04

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը

Հայտնի է Նոր Մոսկվայի տարածքում սպանված հայերի ինքնությունը:

 Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնեցին, որ սպանվածներն են 43-ամյա Էդուարդ Նշանյանն ու 46-ամյա Արմեն Իսրայելյանը: Նրանք ծնունդով երեւանցիներ են, քաղաքացիության վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չկա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր gisher.news-ն, Նոր Մոսկվայում վարձակալած բնակարանում հրազենային վնասվածքով Հայաստանի երկու քաղաքացու մարմին են հայտնաբերել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի քաղաքային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի տեղեկացմամբ, հարուցվել է քրեական գործ՝ երկու կամ ավելի անձի սպանության համար (Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ մաս):

Իվանովայի խոսքով՝ քննիչները դեպքի վայրում հարցաքննում են հարեւաններին եւ ականատեսներին, պարզում են սպանության շարժառիթներն ու վերականգնում միջադեպի պատկերը: