Բավ է պառակտվել
13-04-2015 12:11

Իսրայելցիները պահանջել են իշխանություններից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Իսրայելցիների նախաձեռնող խումբը Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանությունը պահանջող ստորագրահավաք է սկսել: Հայտարարության տեքստը կազմված է երեք լեզվով` անգլերենով, եբրայերեով և ռուսերենով: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ցեղասպանության փաստը ինքնին որևէ կակածի ենթակա չէ: Դեռ ավելին` իսրայելցի պատմաբանները առաջինն էի, ովքեր սկսեցին ուսումնասիրել այն: Նույնիսկ «ցեղասպանություն» եզրույթը առաջին անգամ օգտագործվել է հրեա Ռաֆաել Լեմկինի կողմից, ով դրանով նշել է Օսմանյան կայսրությունում հայերի և ազգայնամոլական Գերմանիայի կողմից վերահսկվող տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացումները: Դրանով իսկ ավելի վիրավորական է և ամոթալի տեսնել Իսրայելի Քնեսետի և Իսրայելի արտգործնախարարության անկարողությունը ցեղասպանության փաստը ճանաչելու հարցում` իբրև թե դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով Թուրքիայի հետ բարեկամական կապերին: Աշխարհի 23 երկիր արդեն կատարել է այդ քայլը: Ժամանակն է, որպեսզի Իսրայելը նույնպես պաշտոնապես ճանաչի մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացումը որպես ցեղասպանություն: 2015 թվականի ապրիլին այդ սարսափազդու իրադարձությունների 100 –ամյա տարելիցը կլրանա: Արդարությունը վերականգնելը երբեք ուշ չէ», - նշված է խնդրագրում: