Բավ է պառակտվել
18-04-2015 10:17

Իսրայելական ԶԼՄ-ները բոյկոտ են հայտարարել Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանի պատկերն անհետացել է հրեական ինտերնետ-պարբերականի լուսանկարից: Իսրայելական ուլտրաօրտոդոքսալ հրեաների լրատվական կայքը միտումնավոր չի հրապարակել Քիմի լուսանկարը՝ նրան հայտարարելով «պոռնոգրաֆիայի խորհրդանիշ»:

Պարբերականը հրապարակել է Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարքաթի համատեղ ընթրիքի լուսանկարը Քանյե Ուեսթի և Քիմ Քարդաշյանի հետ: Սակայն վերջինիս պարզապես ծածկել են ռեստորանի հաշվի լուսանկարով՝ իսրայելական հաշվարկներով բավական մեծ՝ ավելի քան 500 դոլար:

Պարբերականի խմբագիրը պարզաբանել է, որ Քարդաշյանին «հեռացնելու» պատճառն այն է, որ նա «պոռնոգրաֆիայի խորհրդանիշն» է, որը հակասում է կրոնական արժեքներին:

Իսրայելական կրոնական որոշ պարբերականներ հաճախ են հեռացնում կանանց պատկերները: Մասնավորապես, հունվարին ուլտրաօրտոդոքսալ թերթը լուսանկարից հեռացրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի լուսանկարը: