Բավ է պառակտվել
03-12-2016 15:29

Եղանակի պատճառով հետաձգվել են մի շարք չվերթներ

Ռուսաստանում եղանակային վատ պայմանների պատճառով այսօր` դեկտեմբերի 3-ին, հետաձգվել են Երեւան-Մոսկվա եւ Մոսկվա-Երեւան չվերթները:

Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից՝ հետաձգվել են ժամը 16.35-ի եւ 18.35-ի Երեւան-Մոսկվա՝ «Դոմոդեդովո» օդանավակայան չվերթները:

Ուշացմամբ է ժամանել նաեւ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից ժամը 15.32-ի չվերթը Երեւան: Ուշացում է նախատեսված նաեւ ժամը 20:10-ի Մոսկվա-Երեւան չվերթի համար: