Բավ է պառակտվել
06-07-2016 13:12

Լարսի ավտոճանապարհը դեռևս չի բացվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական բաց կլինի հուլիսի 6-ին՝ որոշ ժամանակով:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին` ժամը 17:00-ին, Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել:

Այսօր Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն, ժամը 10:30-ի դրությամբ Լարսի ավտոճանապարհը պատրաստ է շահագործման, սակայն, ելնելով եղանակային վատ պայմաններից, դեռևս չի բացվի: