Բավ է պառակտվել
23-06-2015 11:24

Ցուցարարներից 25-ը դիմել են բուժօգնության համար.ԱՆ

Այսօր լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել է թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել է առաջին բուժօգնություն: Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում և պատրաստվում է դուրս գրման: Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում: