Բավ է պառակտվել
23-03-2016 16:55

16 մահապարտ կանանց Թուրքիայից Ռուսաստան են ուղարկել՝ ահաբեկչություններ կատարելու

Իրենց «Քյաջի ալ Բիրուի» գորհայիններ անվանող 16 կանայք Թուրքիայում պատրաստություն են անցել և եվրոպական երկրների տարածքով մեկնել Ռուսաստան՝ ահաբեկչություններ կատարելու համար։ Այս մասին տեղեկություններ են ստացել ՌԴ ուժային կառույցները:  Համապատասխան փաստաթուղթն ուղարկվել է բոլոր իրավապահ մարմիններին։

«Թուրքիայի մարզական ճամբարներից մեկում 16 կանանց են նախապատրաստել, որոնք փետրվարի վերջին մեկնել են Ռուսաստան՝ դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ կատարելու»,- ասել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը։

Փաստաթղթում ասվում է, որ երկրում նրանց համակարգողը ՌԴ քաղաքացի ոմն Սաֆարի Ալ Ջաբրին է։

«Ահաբեկիչների թիրախում են հասարակական տրանսպորտի կանգառները, մետրոյի կայարանները և զինվորական մասերը»,- ասված է փաստաթղթում։

Հայտնի չէ, թե Թուրքիայից Եվրամիության կոնկրետ որ երկրներ են մեկնել ահաբեկչ կանայք, ինչը բարդացնում է նրանց հետքի վրա դուրս գալը։