ԻԼ-76 ռուսական ռազմատրանսպորտային օդանավը 160 զինծառայողներով, որոնք Սիրիայում նյութատեխնիկական աջակցության խնդիրներ էին իրականացնում, դուրս է եկել Հմեյմիմ ավիաբազայից և ուղևորվել դեպի Ռուսաստան:
Հմեյմիմը լքած զինվորականները ավիաբազայում իրականացնում էին վառելիքի ու ջրի լիցքավորման և մատակարարման, ավիացիոն զինամթերքի և պարենամթերքի մատակարարման, ուտելիք պատրաստելու և այլ կենցաղային խնդիրներ։
Մշտական տեղակայման վայրից նրանց դուրս բերելու որոշումը կայացվել էր Սիրիայից ռուսական ռազմական խմբի հիմնական քանակակազմի դուրսբերման կապակցությամբ։