Բավ է պառակտվել
22-07-2015 16:39

Ռուսաստանից կարող են արտաքսել 2,7 միլիոն օտարերկրացու

Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին հայտարարել է, որ Ռուսաստանից կարող են արտաքսել 2,7 միլիոն օտարերկրացու՝ միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: 
«2,7 միլիոն օտարեկրացի այժմ գտնվում է Ռուսաստանում այսպես կոչված ռիսկի խմբում, նրանք գերազանցում են աշխատանքային գործունեության համար ձևակերպված փաստաթղթերի բացակայության դեպքում գտնվելու 90-օրյա ժամկետը»,-ասել է նա: 
Նրա խոսքով՝ արդեն արգելափակվել է ավելի քան 1,46 մլն մարդու մուտքը երկիր։