24-06-2015 11:21

Հիմա գործելու, ոչ թե խոսելու ժամանակն է.Արփինե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվեց «Ադրբեջանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը, որի վերաբերյալ ելույթով հանդես եկավ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը։

Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ․
«Հարգելի՛ գործընկերներ,
Մենք հենց նոր լսեցինք զեկուցողներին և ակնհայտ էր, որ նրանց հայտարարությունների միակ նպատակը Ադրբեջանի իշխանություններին հաճոյանալն էր, առաջինը Հայաստանի վրա հարձակվելով, երկրորդ արդարացնելով և քողարկելով մարդու իրավունքների շարունակական խախտումները Ադրբեջանում, ինչը թույլ է տալիս ինձ զեկուցողներին հիշեցնել զեկույցի վերտառությունը։ Թույլ տվեք հիշեցնել զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չէ, այլ Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեության մասին: Ես կարող եմ ժամեր վատնել՝ խոսելով անհասկանալի և ինչ-որ չափով կասկածելի այն կետերի մասին, որոնք կարելի է գտնել այս զեկույցում, այնպիսին, ինչպիսիք են Ադրբեջանի կառավարությանը ուղղված գովաբանությունը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի ընդունման համար, այն պարագայում, երբ նրանց լրագրորղները և մարդու իրավունքների ակտիվիստները ճաղերի հետևում են, երբ ամբողջ աշխարհի մարզիկները և բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարվում են այցելել Բաքու՝ մինչև քաղբանտարկյալների հարցը պատշաճ լուծում չգտնի, երբ Ադրբեջանը մերժում է ինչպես «Human Rights Watch»-ի, այնպես էլ «The Gardian»-ի և «The Amnesty Internatioanl››-ի հետազոտողների մուտքը, կամ ադրբեջանցի պաշտոնյայի ամպագոռգոռ մեղադրանքը՝ ամբողջ աշխարհին անարդարության և երկակի չափորոշիչների կիրառման համար: Սա ես թողնում եմ ձեզ, հարցադրումներ անել և հասկանալ նմանանատիպ միակողմանի զեկույցի պատճառները: Այն, ինչ ես ցանկանում եմ անել, ձեր ուշադրությունը «Լեռնային Ղարաբաղի և յոթ այլ շրջանների գրավումը Հայաստանի կողմից›› եզրույթի վրա սևեռելն է, եզրույթ, որը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում երբևիցե չի օգտագործվել որևէ միջազգային կազմակերպության կամ այլ կառույցի կողմից, եզրույթ, որը Ադրբեջանի նենգափոխված ներկայացման և լոբբինգի հետևանք է, ներկայումս տեղ է գտել զեկույցում: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով լուծելու մասին կատարած վերահաստատումը ցույց է տալիս, որ կարիք չկա բացատրելու ինչպիսի վտանգներ և հետևանքներ է պարունակում նման բառապաշարի օգտագործումը, նման տեսակի զեկույցների ընդունումը և հակամարտության լուծման ընթացքին խորհրդարանական վեհաժողովի ներգրավումը: Մենք բազմիցս պնդել ենք այս հիմնարար դրույթները: Առաջինը, բոլոր կողմերի համաձայնությամբ այս հարցը քննարկելու միակ իրավասություն ունեցող մարմինը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբեք չի օգտագործել նման բառապաշար, որովհետև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ամբողջ բանակցային գործընթացի հիմքն է, հիմնասյունը և այն երկարատև բանակցությունների առարկա է եղել: Քաղաքական մարմնում Լեռնային Ղարաբաղի հարցը գրչի մեկ հարվածով լուծելու փորձերը ոչ միայն հղի են անկանխատեսելի հետևանքներով, այլ կարող են ի չիք դարձնել ողջ բանակցային գործընթացը: Չնայած մեր գործընկերներից որոշները թերագնահատում են Մինսկի խմբի ջանքերը, մեկ բան ակնհայտ է՝ երկարատև բանակցությունները փխրուն խաղաղությունը պահպանելու հնարավորություն են ընձեռնում, որը մենք վտանգում ենք այսպիսի բառապաշարով և զեկույցներով՝ նույնիսկ չգիտակցելով, որ մենք պատասխանատվություն ենք ստանձնում այն հետևանքների համար, որոնք ի վիճակի չենք հաղթահարել: Եվ վերջում, քանի որ, հավանաբար, ձեզնից ոչ բոլորն են հնարավորություն ունեցել ծանոթանալ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործին», թույլ տվեք ասել, որ դատարանի եզրակացությունում չի օգտագործվում ոչ «օկուպացիա›› բառը, ոչ էլ «անեքսիա» բառը: Դա ճիշտ չէ և հենց այսքանը»: