Բավ է պառակտվել
30-04-2015 13:36

McDonald's-ի ուտեստների ցանկից կանհետանա 9 կետ

Արագ սննդի ամերիկյան McDonald's ռեստորանների ցանցի ուտեստների ցանկից կանհետանա ինը կետ: Ըստ որոշ տեղեկությունների՝ վերը նշված ռեստորաններում այլևս չեն հյուրասիրի Դե Լյուքս համբուրգերով, հավի մսից վեց տեսակի սենդվիչներով, հավի մսով ռոլերով և մեղրով մանանեխով: Նշվում է, որ ուտեստների ցանկում տվյալ փոփոխությունների պատճառն է ծախսերը կրճատելու ցանկությունը: Նախորդ տարվա արդյունքներով McDonald's-ը հաղորդել է 2,2 տոկոսով վաճառքների ծավալների կրճատման մասին: Ֆինանսական տվյալների վատթարացումը շարունակվեց նաև 2015 թվականի առաջին եռամսյակում: Այսպիսով, ընկերության եկամուտը կրճատվեց 33 տոկոսով, իսկ մաքուր շահույթը՝ 11 տոկոսով: Ավելի վաղ McDonald's-ում պատմեցին, որ օպտիմիզացման շրջանակներում շուտով կփակվի 350 ռեստորան ԱՄն-ում, Չինաստանում և Ճապոնիայում: Ապրիլի 13-ին հաղորդվել է այն մասին, որ այդ ցանցը առաջին անգամ կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում: Բելգորոդի շրջանում գտնվող ռեստորանը կդադարեցնի իր գործունեությունը այս տարվա մայիսի վերջին: McDonald's ցանցը բաղկացած է 118 երկրում ավելի քան 35 հազար ռեստորաններից: Ռեստորանների թվով ընկերությունը զիջում է միայն մեկ այլ ամերիկյան ընկերության՝ Subway-ին: McDonald's-ը ամեն օր սպասարկում է 70 մլն. մարդ: Ռուսաստանյան ցանցը բաղկացած է 492 մարդուց, որոնք այցելում է ավելի քան միլիոն մարդ երկրի ավելի քան 100 երկրում: