Բավ է պառակտվել
03-08-2016 11:48

Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել, սակայն Ոսկեհասկ գյուղում գյուղացիները բռնել են նրան և հանձնել ռուս սահմանապահներին: Այս մասին տեղեկությունները հաստատեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը:

«Երեք հոգով բռնել են հանձնել իրենց»,- ասաց գյուղապետը:

Հարցին, թե ինչու և ինչպես են գյուղացիները հասկացել, որ զինվորն օրինախախտ է և նրան հարկավոր է մեկուսացնել, գյուղապետը պատասխանեց` ասելով.«Դե տեսել են, որ գյուղ էր եկել օտար մարդ, շեկ, առավոտ 7.30 – 08:00 –ի սահմաններում»:

Նա չպատասխանեց` զինծառայողը զենք է կրե՞լ է, թե ոչ: