Բավ է պառակտվել
02-02-2015 16:14

Ծառայողական քննությունների արդյունքում 9 անձ աշխատանքից ազատվել է. Ճ

2014թ.-ին աճել է կարգապահական տույժերի քանակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը: Նրա խոսքով` ՃՈ-ի կողմից նախորդ տարի իրականացվել է 34 ծառայողական քննություն: «Պետք է նշել, որ ցանկացած դիմում-բողոքի մենք արձագանքել ենք, ընթացք տվել եւ օբյեկտիվ լուծել: Ծառայողական քննությունների արդյունքում էլ 9 աանձ աշխատանքից ազատվել է: Սա ավելին է, քան 2013թ.-ին էր»,- ասաց ՃՈ պետը: Արտակ Հարությունյանը նշեց, որ ընդհանուր առմամբ` նախորդ տարի աշխատանքից ազատվել է 68 անձ: